logo
logo_mob

Մուտք գործեք կամ գրանցվեք

Login As
You can log in if you are registered at one of these services:

Ծառայություններ

Ջեռուցման համակարգերի վճարովի տեղադրում (6 կետից ավել)

«Նոր Տուն» խանութների ցանցում վաճառում ենք իտալական FONDITAL և հանրահայտ SQUIRREL ապրանքանիշերի ջեռուցման գազի կաթսաները։  Կետ է համարվում գազի կաթսայի, ջեռուցման մարտկոցների, տաք ջրի միացման տեղերը։ 6-ից ավելի կետերի, ինչպես նաև մեծ մակերեսով առաձնատների և ոչ բնակելի տարածքների մոնտաժն իրականացվում է վճարովի՝ տվյալ պահին ընկերությունում գործող սակագներով։
Ամբողջական համակարգի հաշվարկման համար կարող եք հատակագծով մոտենալ մեր խանութներից մեկը կամ հեռախոսահամար թողնել ու մենք Ձեզ կզանագահարենք։ Չափագրումն անվճար է։
Ապառիկը ձևակերպվում է տեղում՝ անձնագրով ու սոցքարտով։
«Նոր Տուն»  խանութների ցանցը իրականացնում է  ջեռուցման համակարգերի անվճար երաշխիքային սպասարկում:  2 տարի երաշխիք է տրվում ոչ միայն կաթսային, այլ նաև ամբողջ համակարգին, եթե տեղադրումը իրականացվել է մեր մասնագետների կողմից:
«Նոր Տուն» խանութների ցանցը, բացի անվճար երախիքային սպասարկումից, իրականացնում է նաև ջեռուցման համակարգերի ետերաշխիքային վճարովի սպասարկում:

Առաքում Երևանում և մարզերում

Առաքման պայմաններ


Առաքման պայմանների եվ ապրանքների ընդունման վերաբերյալ տեղեկատվություն

  1. Երևան քաղաքի Նոր Տուն խանութ-սրահներից գնված ապրանքներն առաքվում են անվճար՝ Երևան քաղաքում և Երևան քաղաքից 40 կմ հեռավորությամբ։ Մարզերի Նոր Տուն խանութ-սրահներից գնված ապրանքներն առաքվում են անվճար ՝ ապրանքի գնման խանութ սրահից 40 կմ հեռավորությամբ։
  2. Առաքումն իրականացվում է միայն պատվերում նշված հասցեով։
  3. Եթե ապրանքի առաքման նախնական պայմանավորվածությունը գնորդին հարմար չէ, որի համար անհրաժեշտ է կատարել կրկնակի առաքում, կամ գնորդը ցանկանում է փոխել առաքման հասցեն, որի համար նույնպես անհրաժեշտ է կատարել կրկնակի առաքում, ապա կրկնակի առաքման ծառայության ծախսը փոխհատուցվում է գնորդի կողմից։
  4. Առաքումը և բեռնաթափումը կատարվում է միայն այն դեպքում, երբ հաճախորդի կողմից առաքման կամ բեռնաթափման ընթացքին խոչընդոտող հանգամանք չկա և պահպանված են անվտանգության կանոնները։
  5. Բեռնաթափումն իրականցվում է մեքենայի կայանման տեղից մինչև 30 մ հեռավորության սահմաններում։
  6. Ապրանքը բեռնաթափելուց հետո գնորդին կտրամադրվի 10 րոպե լրացուցիչ ժամանակ՝ ապրանքը հաշվելու և ստուգելու համար։
  7. Ապրանքը ստուգելուց և ընդունելուց հետո գնորդը կամ գնորդի կողմից վստահված անձը պարտավոր է ստորագրել հանձնման-ընդունման ակտերը (տեղափոխման բեռնագրերը), որի մեկ օրինակը կտրամադրվի գնորդին կամ գնորդի կողմից վստահված անձին։
  8. Առաքված ապրանքների թերի կամ վնասված լինելու դեպքում գնորդը կամ գնորդի կողմից վստահված անձը պարտավոր է հանձնման-ընդունման ակտերի վրա կատարել համապատասխան նշում (խնդրահարույց ապրանքների մասով), այնուհետև ստորագրել այն։

ՀԻՇԵՑՈՒՄ

Առաքման վայր հանդիսացող օբյեկտներում վերելակ չլինելու դեպքում սալիկների և փոշենման նյութերի բեռնաթափումը կատարվում է մինչև 5-րդ հարկ։ Գիպսոկարտոնի, մուտքի մետաղյա դռների, 80սմ*160սմ չափսից մեծ սալիկների բեռնաթափումը կատարվում է մեքենայի կայանման վայրում։

Հանձնման-ընդունման ակտն առանց նշումների ստորագրելուց հետո վարորդ–առաքիչը կամ խանութ-սրահները պատասխանատվություն չեն կրում առաջացած թերությունների և խնդիրների համար։

Առաջինը իմացե՛ք մեր ակցիաների մասին

Բաժանորդագրվեք մեր նորություններին
Ընտրեք փոստային ցուցակը