Լամինատի գույնի ընտրությունը կարող է փոխել Ձեր ինտերիերի ամբողջ տրամաբանությունը:
Ինչպե՞ս կողմնորոշվել ընտրության հարցում։
Նախ եկեք հասկանանք բաց և մուգ երանգների հիմնական տարբերությունը։
Բաց երանգների ընտրությունը Ձեզ տալիս է ազատություն մյուս դետալներն ընտրելու հարցում, բաց հատակը նման է դատարկ թղթի, որի վրա կարող եք գծել ինտերիերն ու անընդհատ փոփոխել, իսկ մուգ երանգի դեպքում` ամեն ինչ ավելի բարդ է, այն պարտադրող է, դառնում է Ձեր սենյակի հիմնական ակցենտը, որի վրա կառուցվում են մնացած դետալները։
Այսօր լամինատի գույների ընտրությունը լայն է, հատկապես՝ ՆՈՐ ՏԱՆԸ։
Առկա բազմաթիվ երանգներից մենք առանձնացրել ենք 3 հիմնական գույները
1. Բաց շագանակագույն/ կաղնու բնական գույն
Ամենատարածված ու պրակտիկ գույնը կաղնու բնական փայտային գույնն է: Այն մեզ մաքսիմալ մոտեցնում է բնությանը, ունի հանգստացնող ազդեցություն, հեշտ է համադրվում ցանկացած ոճի հետ, չի արտացոլում կեղտաբծերը: Ակտիվ օգտագործվում է բնակելի տարածքներում:
2.Վենգե/մուգ գույն
Ժամանակակից ինտերիերի տենդենցներից է: Այս երանգով լամինատը էլեգանտ է, բայց պահանջկոտ: Ունի տարածքը վիզուալ փոքրացնելու հատկություն, պետք է ուշադրություն դարձնել կեղտաբծերը արտացոլելու հատկությանը:
3. Մոխրագույն/ բետոնի գույն
Մոխրագույն, բետոնի ֆակտուրայով կամ սպիտակ գույնի լամինատները գնալով ավելի պահանջված են դառնում ոչ բնակելի տարածքների համար: Իսկ եթե սկանդինավյան ոճի սիրահար եք, վստահ կարող եք ընտրել նաև Ձեր բնակարանի համար: Այս գույնը ունի հանգստացնող ազդեցություն, վիզուալ մեծացնում է տարածքը:
Գույնի ընտրության փուլում չմոռանաք նաև, որ պակաս կարևոր չէ լամինատի դիզայնը:
Օրինակ՝ որքան մոտ է լինում արտաքին մակերեսը բնական փայտի ֆակտուրային, այնքան լամինատն ավելի թանկ տեսք է ունենում:
Իսկ ո՞ր տեսակն ես դու նախընտրում։