Մուտք գործեք կամ գրանցվեք
Մուտք գործեք անձնական հաշիվ։
Ինչպե՞ս ճիշտ պատրաստել հատակը լամինատի տեղադրումից առաջ, որպեսզի խուսափենք խնդիրներից ու ժամանակի ընթացքում լամինատի ճոճից։
ՓՈՒԼ 1
Պատրաստում ենք մակերեսը
Այստեղ գլխավոր սկզբունքը իդեալական հարթ և մաքուր մակերեսն է։ Առավելագույն թույլատրելի շեղումը 2 քմ հաշվով կարող է լինել 2-3 մմ թեքությունը։ Հակառակ դեպքում ծանրության ներգործությունը կսկսի առաջացնել ճոճ։
Եթե հատակը փայտային է, հարթեցնում ենք հղկման սարքի միջոցով։
Իսկ եթե բետոնային է, հարթեցնում ենք լրացուցիչ շերտի միջոցով։
Լամինատը կարելի է տեղադրել նույնիսկ լինոլեումի կամ սալիկի վրա։ Այս դեպքում նույնպես պետք է վերացնենք թեկուզ փոքրիկ թվացող անհարթություններն ու անցնենք գրագետ իզոլացման։
ՓՈՒԼ 2
Իզոլացնում ենք մակերեսը
Մեկուսիչ շերտի շնորհիվ խուսափում ենք ջերմային տատանումներից, խոնավության թափանցումից և փոքրիկ անհարթություններից։
Մեկուսիչ շերտերը լինում են տարբեր։
Խցանահիմքով մեկուսիչ շերտը իդեալական է ննջասենյակի համար, բայց ունի ցածր խոնավադիմացկունություն։
Պոլիպրոպիլենային փրփուրը վերացնում է անհարթությունը, բայց չի դիմանում ծանրությանը։
Փայլաթիթեղի հիմքը ապահովում է բարձր ջերմամեկուսացում։
Պոլիէթիլենային մեկուսիչը պաշտպանում է խոնավությունից, իսկ ընդլայնված պոլիստիրոլը կարող է դիմանալ և՛ խոնավությանը, և՛ ծանրությանը։
Կարևոր է ընդգծել, որ ցանկալի է մեկուսիչ շերտը չգերազանցի 5 մմ հաստությունը։ Հակառակ դեպքում ժամանակի ընթացքում չենք խուսափի ճոճի խնդրից։
ՓՈՒԼ 3
Մակերեսը հարթ է, մեկուսացումն՝ արված։
Կա ևս մեկ նյուանս. նոր գնած լամինատը տեղադրելուց առաջ առնվազն 48 ժամ պահում ենք սենյակում, որպեսզի այն հարմարվի ջերմաստիճանին և տեղադրելուց հետո չենթարկվի ջերմային տատանումներին։
Շարունակե՛ք հետևել մասնագիտական խորհուրդներին ու հեշտացրե'ք վերանորոգումը Նոր Տան հետ։