<<Նոր Տուն>> խանութների ցանցը իրականացնում է գնված ապրանքների անվճար առաքում Երևան քաղաքում և Երևան քաղաքից դուրս մինչև 25կմ շառավղով:
<<ՆՈՐ ՏՈւՆ>> խանութների ցանցում ձեռք բերված ապրանքների առաքման դեպքում <<Նոր Տան>> առաքիչներն այն անվնաս բարձրացնում են հաճախորդի բնակարան՝ անկախ հարկից՝ ապահովելով ապրանքի որակն ու հատկությունները՝ հանձնելով հաճախորդին առաքման թերթիկում նշված կոդերն ըստ նշված քանակների։ Հաճախորդը ստորագրում է Ընկերության մոտ մնացող օրինակում՝ ապրանքները նորմալ որակով ու քանակով ստանալու մասին, ինչից հետո ապրանքների պահպանության պատասխանատվությունն անցնում է Ընկերությունից հաճախորդին։
Բացառություն է համարվում գիպս-ստվարաթղթե սալիկը, որն առաքվում է մինչև հաճախորդի շենքի հասցե, սակայն չի բարձրացվում հարկ։
Բոլոր այն մարզերում, որտեղ առկա է <<Նոր Տուն>> խանութ-սրահ և գնումը կատարվում է տվյալ մարզային սրահից, ապա իրականացվում է անվճար առաքում։
<<Նոր Տուն>> խանութների ցանցը իրականացնում է նաև վճարովի առաքում այն բնակավայրեր, որտեղ չկան <<Նոր Տուն>> ցանցի սրահներ։ Արժեքը կախված է հեռավորությունից և գնումների ընդհանուր արժեքից։
<<Նոր Տուն>>խանութների ցանցը իրականացնում է նախագծման, նախնական հաշվարկման և մոնտաժման աշխատանքներ, որոնք կատարվում են բարձրակարգ մասնագետների կողմից և ամբողջությամբ ընկերության կողմից ներկրվող որակյալ ապրանքներով: Առաջարկում ենք բնակելի շինությունների ջեռուցման և ջրամատակարարկման համակարգերի անվճար նախագծում և տեղադրում: Աշխատանքներն իրականացվում են ամենասեղմ ժամկետներում, քանի որ մենք թանկ ենք գնահատում պատվիրատուի ժամանակը: Մոնտաժման բոլոր աշխատանքներին տրվում է երաշխիք և հետերաշխիքային սպասարկում: Անվճար չափագրման և նախահաշվարկի համար կարող եք զանգահարել (011) 808 000 հեռախոսահամարով:
<<ՆՈՐ ՏՈւՆ>> խանութների ցանցում վաճառում ենք իտալական FONDITAL և հանրահայտ SQUIRREL ապրանքանիշերի ջեռուցման գազի կաթսաները։ Կետ է համարվում գազի կաթսայի, ջեռուցման մարտկոցների, տաք ջրի միացման տեղերը։ 6-ից ավելի կետերի, ինչպես նաև մեծ մակերեսով առաձնատների և ոչ բնակելի տարածքների մոնտաժն իրականացվում է վճարովի՝ տվյալ պահին ընկերությունում գործող սակագներով։
<<ՆՈՐ ՏՈՒՆ>> խանութների ցանցը իրականացնում է ջեռուցման համակարգերի անվճար երաշխիքային սպասարկում: 2 տարի երաշխիք է տրվում ոչ միայն կաթսային, այլ նաև ամբողջ համակարգին, եթե տեղադրումը իրականացվել է մեր մասնագետների կողմից:
<<ՆՈՐ ՏՈՒՆ>> խանութների ցանցը, բացի անվճար երախիքային սպասարկումից, իրականացնում է նաև ջեռուցման համակարգերի ետերաշխիքային վճարովի սպասարկում:
<<ՆՈՐ ՏՈւՆ>> խանութների ցանցում վաճառվում են հունական INVENTOR և չինական NEWEX ընկերությունների տարբեր հզորության բարձրակարգ օդորակիչներ՝ նախատեսված տարբեր մակերեսով սենյակների համար։ Օդորակիչների գները ներառում են նաև դրանց տեղադրման աշխատանքները՝ մինչև 5-րդ հարկ։ Ավելի բարձր հարկերում տեղադրումների համար ավելանում է վերամբարձ մեխանիզմի վարձակալության արժեքը, ինչի մասին հաճախորդին կտեղեկացնեն նախապես։
<<ՆՈՐ ՏՈՒՆ >> խանութների ցանցը իրականացնում է օդորակիչների անվճար երաշխիքային սպասարկում: Inventor օդորակիչներին տրվում է 2 տարի երաշխիք, իսկ Newex օդորակիչներին՝ 1 տարի երաշխիք:
<<ՆՈՐ ՏՈՒՆ>> խանութների ցանցը, բացի անվճար երաշխիքային սպասարկումից, իրականացնում է նաև օդորակիչների ետերաշխիքային վճարովի սպասարկում:
<<ՆՈՐ ՏՈՒՆ>> խանութների ցանցը իրականացնում է ջրատաքացուցիչների անվճար երաշխիքային սպասարկում: Kaldo ջրատաքացուցիչներին տրվում է 2 տարի երաշխիք, իսկ Best ջրատաքացուցիչներին տրվում է 1 տարի երաշխիք:
<<ՆՈՐ ՏՈՒՆ>>խանութների ցանցը, բացի անվճար երաշխիքային սպասարկումից, իրականացնում է նաև ետերաշխիքային վճարովի սպասարկում:
<<ՆՈՐ ՏՈՒՆ>> խանութների ցանցը իրականացնում է նաև անվճար դիզայներական ծառայություն 3D մոդելավորման միջոցով:
<<ՆՈՐ ՏՈՒՆ>> խանութների ցանցը համագործակցում է varpet.com հարթակի հետ, և այն բոլոր ծառայությունները, որոնք որ մեր ընկերությունը չի մատուցում, մեր հաճախորդները կարող են օգտվել Varpet.com-ի ծառայություններից: