Մուտք գործեք կամ գրանցվեք

Login As
You can log in if you are registered at one of these services:

Ծառայություններ

Ջեռուցման համակարգերի վճարովի տեղադրում (6 կետից ավել)

«Նոր Տուն» խանութների ցանցում վաճառում ենք իտալական FONDITAL և հանրահայտ SQUIRREL ապրանքանիշերի ջեռուցման գազի կաթսաները։  Կետ է համարվում գազի կաթսայի, ջեռուցման մարտկոցների, տաք ջրի միացման տեղերը։ 6-ից ավելի կետերի, ինչպես նաև մեծ մակերեսով առաձնատների և ոչ բնակելի տարածքների մոնտաժն իրականացվում է վճարովի՝ տվյալ պահին ընկերությունում գործող սակագներով։
Ամբողջական համակարգի հաշվարկման համար կարող եք հատակագծով մոտենալ մեր խանութներից մեկը կամ հեռախոսահամար թողնել ու մենք Ձեզ կզանագահարենք։ Չափագրումն անվճար է։
Ապառիկը ձևակերպվում է տեղում՝ անձնագրով ու սոցքարտով։
«Նոր Տուն»  խանութների ցանցը իրականացնում է  ջեռուցման համակարգերի անվճար երաշխիքային սպասարկում:  2 տարի երաշխիք է տրվում ոչ միայն կաթսային, այլ նաև ամբողջ համակարգին, եթե տեղադրումը իրականացվել է մեր մասնագետների կողմից:
«Նոր Տուն» խանութների ցանցը, բացի անվճար երախիքային սպասարկումից, իրականացնում է նաև ջեռուցման համակարգերի ետերաշխիքային վճարովի սպասարկում:

Առաքում Երևանում և մարզերում

«Նոր Տուն» խանութների ցանցը իրականացնում է գնված ապրանքների անվճար առաքում Երևան քաղաքում և Երևան քաղաքից դուրս մինչև 25կմ շառավղով:

«Նոր Տուն» խանութների ցանցում ձեռք բերված ապրանքների առաքման դեպքում «Նոր Տան» առաքիչներն այն անվնաս բարձրացնում են հաճախորդի բնակարան՝ անկախ հարկից՝ ապահովելով ապրանքի որակն ու հատկությունները՝ հանձնելով հաճախորդին առաքման թերթիկում նշված կոդերն ըստ նշված քանակների։ Հաճախորդը ստորագրում է Ընկերության մոտ մնացող օրինակում՝ ապրանքները նորմալ որակով ու քանակով ստանալու մասին, ինչից հետո ապրանքների պահպանության պատասխանատվությունն անցնում է Ընկերությունից հաճախորդին։

Բացառություն է համարվում գիպս-ստվարաթղթե սալիկը, որն առաքվում է մինչև հաճախորդի շենքի հասցե, սակայն չի բարձրացվում հարկ։
Բոլոր այն մարզերում, որտեղ առկա է «Նոր Տուն» խանութ-սրահ և գնումը կատարվում է տվյալ մարզային սրահից, ապա իրականացվում է անվճար առաքում։

«Նոր Տուն» խանութների ցանցը իրականացնում է նաև վճարովի առաքում այն բնակավայրեր, որտեղ չկան «Նոր Տուն»ցանցի սրահներ։ Արժեքը կախված է հեռավորությունից և գնումների ընդհանուր արժեքից։

Առաջինը իմացե՛ք մեր ակցիաների մասին

Բաժանորդագրվեք մեր նորություններին
Ընտրեք փոստային ցուցակը