Ծառայություններ

  • Առաքում
  • ԳՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

    <<Նոր Տուն>> խանութների ցանցը իրականացնում է գնված ապրանքների անվճար առաքում Երևան քաղաքում և Երևան քաղաքից դուրս մինչև 25կմ շառավղով:

  • ԱՌԱՔՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՐԿ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԳԻՊՍԱԿԱՐՏՈՆԻ)

    <<ՆՈՐ ՏՈւՆ>> խանութների ցանցում ձեռք բերված ապրանքների առաքման դեպքում  <<Նոր Տան>> առաքիչներն այն անվնաս բարձրացնում են հաճախորդի բնակարան՝ անկախ հարկից՝ ապահովելով ապրանքի որակն ու հատկությունները՝ հանձնելով հաճախորդին առաքման թերթիկում նշված կոդերն ըստ նշված քանակների։ Հաճախորդը ստորագրում է Ընկերության մոտ մնացող օրինակում՝ ապրանքները նորմալ որակով ու քանակով ստանալու մասին, ինչից հետո ապրանքների պահպանության պատասխանատվությունն անցնում է Ընկերությունից հաճախորդին։

    Բացառություն է համարվում գիպս-ստվարաթղթե սալիկը, որն առաքվում է մինչև հաճախորդի շենքի հասցե, սակայն չի բարձրացվում հարկ։

  • ԳՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՈՒՄ ՄԱՐԶԵՐ

    Բոլոր այն մարզերում, որտեղ առկա է <<Նոր Տուն>> խանութ-սրահ և գնումը կատարվում է տվյալ մարզային սրահից, ապա իրականացվում է անվճար առաքում։

    <<Նոր Տուն>> խանութների ցանցը իրականացնում է նաև վճարովի առաքում  այն բնակավայրեր, որտեղ չկան <<Նոր Տուն>> ցանցի սրահներ։ Արժեքը կախված է հեռավորությունից և գնումների ընդհանուր արժեքից։

  • ԱՆՎՃԱՐ ՉԱՓԱԳՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

    <<Նոր Տուն>>խանութների ցանցը իրականացնում է նախագծման, նախնական հաշվարկման և մոնտաժման աշխատանքներ, որոնք կատարվում են բարձրակարգ մասնագետների կողմից և ամբողջությամբ ընկերության կողմից ներկրվող որակյալ ապրանքներով: Առաջարկում ենք բնակելի շինությունների ջեռուցման և ջրամատակարարկման համակարգերի անվճար նախագծում և տեղադրում: Աշխատանքներն իրականացվում են ամենասեղմ ժամկետներում, քանի որ մենք թանկ ենք գնահատում պատվիրատուի ժամանակը: Մոնտաժման բոլոր աշխատանքներին տրվում է երաշխիք և հետերաշխիքային սպասարկում: Անվճար չափագրման և նախահաշվարկի համար կարող եք զանգահարել (011) 808 000 հեռախոսահամարով:

  • ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՎՃԱՐ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ (ՄԻՆՉև 6 ԿԵՏ)

    <<ՆՈՐ ՏՈւՆ>> խանութների ցանցում վաճառում ենք իտալական FONDITAL և հանրահայտ SQUIRREL ապրանքանիշերի ջեռուցման գազի կաթսաները։ Հաճախ Ընկերությունը հանդես է գալիս անվճար տեղադրման առաջարկով, ինչը ենթադրում է տիպային բնակարաններում (1-4 սենյակ բնակելի տարածքներ բազմաբնակարան շենքերում) մոնտաժային աշխատանքներ՝ մինչև 6 կետ։ Կետ է համարվում գազի կաթսայի, ջեռուցման մարտկոցների, տաք ջրի միացման տեղերը։ 6-ից ավելի կետերի, ինչպես նաև մեծ մակերեսով առաձնատների և ոչ բնակելի տարածքների մոնտաժն իրականացվում է վճարովի՝ տվյալ պահին ընկերությունում գործող սակագներով։

  • ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ (6 ԿԵՏԻՑ ԱՎԵԼ )

    <<ՆՈՐ ՏՈՒՆ>> խանութների ցանցը իրականացնում է ջեռուցման համակարգերի անվճար տեղադրում մինչև 6 կետ, իսկ 6 կետից ավել յուրաքանչյուր կետի համար կատարվում է վճարում: 

  • ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ (2 ՏԱՐԻ )

    <<ՆՈՐ ՏՈՒՆ>>  խանութների ցանցը իրականացնում է  ջեռուցման համակարգերի անվճար երաշխիքային սպասարկում:  2 տարի երաշխիք է տրվում ոչ միայն կաթսային, այլ նաև ամբողջ համակարգին, եթե տեղադրումը իրականացվել է մեր մասնագետների կողմից: 

  • ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՏԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՈՎԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

    <<ՆՈՐ ՏՈՒՆ>> խանութների ցանցը, բացի անվճար երախիքային սպասարկումից, իրականացնում է նաև ջեռուցման համակարգերի ետերաշխիքային վճարովի սպասարկում:

     

  • ՕԴՈՐԱԿԻՉՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ՏԵՂԱԴՐՈՒՄ (ՄԻՆՉԵՎ 5-ՐԴ ՀԱՐԿ)

    <<ՆՈՐ ՏՈւՆ>> խանութների ցանցում վաճառվում են հունական INVENTOR և չինական NEWEX ընկերությունների տարբեր հզորության բարձրակարգ օդորակիչներ՝ նախատեսված տարբեր մակերեսով սենյակների համար։ Օդորակիչների գները ներառում են նաև դրանց տեղադրման աշխատանքները՝ մինչև 5-րդ հարկ։ Ավելի բարձր հարկերում տեղադրումների համար ավելանում է վերամբարձ մեխանիզմի վարձակալության արժեքը, ինչի մասին հաճախորդին կտեղեկացնեն նախապես։

  • ՕԴՈՐԱԿԻՉՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

    <<ՆՈՐ ՏՈՒՆ >>  խանութների ցանցը իրականացնում է  օդորակիչների անվճար երաշխիքային սպասարկում: Inventor օդորակիչներին տրվում է 2 տարի երաշխիք, իսկ Newex օդորակիչներին՝ 1 տարի երաշխիք:

  • ՕԴՈՐԱԿԻՉՆԵՐԻ ԵՏԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՈՎԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

    <<ՆՈՐ ՏՈՒՆ>> խանութների ցանցը, բացի անվճար երաշխիքային սպասարկումից, իրականացնում է նաև  օդորակիչների ետերաշխիքային վճարովի սպասարկում: 

  • ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

    <<ՆՈՐ ՏՈՒՆ>> խանութների ցանցը իրականացնում է ջրատաքացուցիչների անվճար երաշխիքային սպասարկում: Kaldo ջրատաքացուցիչներին տրվում է 2 տարի երաշխիք, իսկ Best ջրատաքացուցիչներին տրվում է 1 տարի երաշխիք:

  • ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՏԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՈՎԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

    <<ՆՈՐ ՏՈՒՆ>>խանութների ցանցը, բացի անվճար երաշխիքային սպասարկումից, իրականացնում է նաև  ետերաշխիքային վճարովի սպասարկում: 

  • ԱՆՎՃԱՐ ԴԻԶԱՅՆԵՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

    <<ՆՈՐ ՏՈՒՆ>> խանութների ցանցը իրականացնում է նաև անվճար դիզայներական ծառայություն 3D մոդելավորման միջոցով: 

  • ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ VARPET.COM ՀԱՐԹԱԿԻ ՀԵՏ

    <<ՆՈՐ ՏՈՒՆ>> խանութների ցանցը համագործակցում է  varpet.com հարթակի հետ, և այն բոլոր ծառայությունները, որոնք որ մեր ընկերությունը չի մատուցում, մեր հաճախորդները կարող են օգտվել  Varpet.com-ի ծառայություններից: