Ձե՛ռք բերեք պաստառներ ՆՈՐ ՏԱՆԸ հատուկ զեղչերով․

Ձե՛ռք բերեք պաստառներ ՆՈՐ ՏԱՆԸ հատուկ զեղչերով․

1 սենյակի պաստառները (4 հատ 1 մետրանոց կամ 8 հատ 0,53) – 20% 2 սենյակի պաստառները (8 հատ 1 մետրանոց կամ 16 հատ 0,53) – 25% 3 սենյակի պաստառները (12 հատ 1 մետրանոց կամ 24 հատ 0,53) – 30% Զեղչերը տարածվում են Նոր Տուն խանութների ցանցի պաստառների ողջ տեսականու համար, այդ թվում՝ իտալական TRUSSARDI բրենդի։ Ակցիան չի գործում <<Հատուկ գին>> ապրանքների դեպքում: Ակցիան գործում է մինչև հուլիսի 1-ը:
.

23.12.2011 -Ամանորյա անակնկալ մանկատանը

<<ՆՈՐ ՏՈՒՆ>> շինանայութի խանութների ցանցը և Squirrel ընկերությունը՝ շարունակելով իրենց բարեգործական ակցիան, կրկին այցելեցին Գյումրիի Ֆ. Նանսենի անվան մանկատուն: 2010 թվականին այս մանկատունը ջեռուցելուց հետո բարերարները մշտապես կապի մեջ էին մանկատան սաների և աշխատակազմի հետ:

ավելին...

.
.

ՈՒՂԻՂ ԿԱՊ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ



ԹԵԺ ԳԻԾ
(+374 55) 999 555




Էլ. փոստ:
 reception@barsis.am

 



ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԱՐևՈՐ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ:

.
.
.

Բարեգործություն

26.10.2010  Նոր Տուն խանութների ցանցը ջեռուցեց Գյումրիի Հույս մանկատունը

Նոր Տուն խանութների ցանցը այսօր հայտարարում է Գյումրիի Հույս մանկատան ջեռուցման համակարգի տեղադրաման աշխատանքների ավարտի մասին, որի իրականացման համար ծախսվել է 5.5 միլիոն ՀՀ դրամ:
Այս նախագիծը ծրագրվել էր դեռ տարվա սկզբից, երբ Նոր Տուն խանութների ցանցի և Սքյուռել ընկերության կողմից ստեղծվեց մի ֆոնդ, որը գոյացավ Սքյուռել գազի կաթսաների վաճառքից: Ֆոնդի նպատակն էր հոգալ երեխաների` հասարակության առավել խոցելի խմբերից մեկի կարիքները: 
Գյումրու Հույս մանկատան ընտրությունը պատահական չէր: Գտնվելով Հայաստանի ամենացուրտ շրջաններից մեկում և չունենալով պատշաճ ջեռուցում` մանկատունը ի վիճակի չէր նորմալ կենցաղային և կրթական պայմաններ ապահովել երեխաների համար: Նախկին ջեռուցման համակարգը գտնվում էր անմխիթար վիճակում, հին կաթսայատունը աշխատում էր ահռելի ջերմային կորուստներով, ինչի արդյունքում նույնիսկ էլեկտրական ջեռուցիչների զուգահեռ օգտագործումը չէր ապահովում շենքում մինիմալ թույլատրելի ջերմաստիճան: 
Նոր Տուն խանութների ցանցը հին, քայքայված ջեռուցման համակարգի փոխարեն տեղադրեց ժամանակակից, բարձրակարգ և խնայող ջեռուցման համակարգ: Տեղադրվեց թվով 4` 2ը 28կվտ և 2ը 24կվտ Սքյուռել գազի կաթսաներ,որոնք, ի դեպ, որպես շնորհակալություն հայ սպառողներին տրամադրել էր Սքյուռել ընկերությունը, իտալական Իմաս ջեռուցման մարտկոցներ և ամբողջ համակարգը մոնտաժվեց Կալդո խողովակներով: Ջեռուցման համակարգի տեղադրումից հետո առաջացան չնախատեսված խնդիրներ կապված գազատարի և գազի հաշվիչի հետ: Պարզվեց, որ նախկին գազատարը և գազի հաշվիչը նախատեսված չէին նման բարձր հզորությունների համար, արդյունքում անցկացվեց ավելի մեծ տրամագծով գազատար և տեղադրվեց համապատասխան գազի հաշվիչ: Նոր Տուն խանութների ցանցը իր վրա վերցրեց նշված բոլոր ծախսերը:
Այժմ համակարգը ամբողջովին թողարկված է, և երեխաների համար ապահովված են հարմարավետ ջերմ պայմաններ:
Այս նախաձեռնությունը շարունակելի է լինելու: