Ցանկանու՞մ եք ջեռուցել ձեր բնակարանը:

Ցանկանու՞մ եք ջեռուցել ձեր բնակարանը:

Ամենաջերմ առաջարկը Նոր Տուն խանութների ցանցից… Ձեռք բերեք ջեռուցման համակարգ ձեր բնակարանի համար Fondital իտալական գազի կաթսայով և ստացեք, ուշադրություն, 70% զեղչ Fondital մարտկոցների համար: Ակցիան գործում է միայն բնակարանների համար և չի գործում այլ ակցիաների հետ զուգահեռ: Նոր Տուն ջերմություն ձեր ընտանիքում: Իտալական ջերմություն:
.

23.12.2011 -Ամանորյա անակնկալ մանկատանը

<<ՆՈՐ ՏՈՒՆ>> շինանայութի խանութների ցանցը և Squirrel ընկերությունը՝ շարունակելով իրենց բարեգործական ակցիան, կրկին այցելեցին Գյումրիի Ֆ. Նանսենի անվան մանկատուն: 2010 թվականին այս մանկատունը ջեռուցելուց հետո բարերարները մշտապես կապի մեջ էին մանկատան սաների և աշխատակազմի հետ:

ավելին...

.
.

ՈՒՂԻՂ ԿԱՊ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ



ԹԵԺ ԳԻԾ
(+374 55) 999 555




Էլ. փոստ:
 reception@barsis.am

 



ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԱՐևՈՐ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ:

.
.
.

Նորություններ

Նոր Տուն Նոր Տուն խանութների ցանցից։

Նոր Տուն Նոր Տուն խանութների ցանցից։

Բարսիս ընկերությունը իր 20 ամյակի կապակցությամբ հնարավորություն է տալիս շահել նոր, վերանորոգված բնակարան Երևանում, ավտոմեքենա և այլ արժեքավոր նվերներ:

Հարգելի՛ հաճախորդ բաց մի թողեք շահելու Ձեր հնարավորությունը և Նոր Տուն խանութների ցանցից գնում կատարելուն զուգահեռ դարձեք խաղարկության մասնակից, ինչը Ձեզ հնարավորություն կընձեռի դառնալ բնակարանի կամ ավտոմեքենայի սեփականատեր կամ ստանալ խոշոր դրամական մրցանակներ։

Ինչ է հարկավոր՝

Որպես ֆիզիկական անձ կատարել գնում Նոր Տուն խանութների ցանցից, գնման դիմաց վճարելով կանխիկ, անկանխիկ կամ ապառիկ,  և յուրաքանչյուր 50,000 ՀՀ դրամի դիմաց ստանալ խաղարկային կտրոն, գումարի մեծությունից կախված ավելացնելով շահելու հավանականությունը։

Օրինակ՝ Եթե Ձեր կատարած գնումը 249,000 ՀՀ դրամի է, ապա Դուք կստանաք 4 հատ խաղարկային կտրոն, մեկ խաղարկային կտրոնը 50,000 ՀՀ դրամին համարժեք հաշվարկով։

Ինչպես է գրանցվում Ձեր մասնակցությունը խաղարկությանը՝

Գնում կատարելիս, խանութի աշխատակիցը տպում է Ձեր գործարքը արտացոլող ՀԴՄ կտրոնը կամ ապառիկի դեպքում գործարքի օրինակը, և գնման գումարին համարժեք տրամադրում է Ձեզ խաղարկային կտրոններ, որոնք ունեն հերթական համարներ և բաժանվում են երկու հավասարազոր մասի։ Խաղարկային կտրոն(ներ)ի վրա խանութի աշխատակիցը լրացնում է ՀԴՄ կտրոնի կամ ապառիկի դեպքում գործարքի հերթական համարը և բաժանում է երկու մասի, որոնցից մի կեսը տրամադրում է Ձեզ, իսկ մյուսը Ձեր անմիջական ներկայությամբ մուտք է անում դրոշմված արկղի մեջ։

Խնդրում ենք՝

1.  Ուշադրությամբ զննել խաղարկային կտրոնի վրա լրացված ՀԴՄ կտրոնի կամ ապառիկի դեպքում գործարքի փաստաթղթի համարը՝ հետագա անճշտություններից խուսափելու նպատակով։

2.  Չկորցնել Ձեզ տրամադրված խաղարկային կտրոնները և ՀԴՄ կտրոնը, շահելու հնարավորությունը բաց չթողնելու նպատակով։

3.  Խաղարկության ժամանակ պարտադիր են՝

  1. 1.    Անձը հաստատող փաստաթուղթ 
  2. 2.     Խաղարկային կտրոններ 
  3. 3.    ՀԴՄ կտրոն 

 

Ինչպես է որոշվելու հաջողակ շահողը՝

1.  Վիճակահանությունը տեղի կունենա 2018 թ-ի տարեվերջին: Հստակ  օրը, ժամը և վայրը մենք կհայտարարենք ՝տեղադրելով համապատասխան հայտարարությունը Նոր Տուն խանութ սրահներում, www.nortun.am էլեկտրոնային կայքում և մեր սոցիալական ցանցի Facebook (Նոր Տուն - Nor Tun ) և Instagram-յան (nor.tun  ) էջերում։

2.  Պատահականության սկզբունքով հանվելու է մեկական կտրոն, ստուգվելու է վաճառքի տվյալները մեր գործառնական համակարգում և ակցիայի պայմաններին համնկնելու դեպքում հայտարարվելու է շահողը

3.   Խաղարկության ժամանակ պարտադիր է կամ անձամբ ներկա գտնվել կամ հասանելի լինել խաղարկային կտրոնի վրա նշված հեռախոսահամարով:

4.  Երեք անգամ անընդմեջ զանգելու և Ձեզ հետ կապ չհաստատելու դեպքում մենք պարտավոր ենք շարունակել խաղարկությունը՝ դիտարկելով հաջորդական հանված կտրոնները:

 

Կարևոր է՝

1.  Խաղարկությանը մասնակից են դառնում՝

  1.  Առաքումով գնված ապրանքի դիմաց վճարված կանխավճարի կտրոնները
  2.  Տեղում գնված ապրանքի դիմաց վճարի ՀԴՄ կտրոնները (տեղում գնման պատվերի դիմաց վճարված կանխավճարի կտրոնները դիտարկվում են միայն կանխավճարի օգտագործման կտրոնի տեսքով)

2.  Խաղարկությանը չեն մասնակցում այն կտրոնները, որոնց շրջանակներում գնված ապրանքները վերադարձվել են գնորդի կողմից։

3.  Մասնակի վերադարձի դեպքում հաճախորդը հետ է հանձնում վերադարձված ապրանքի գումարի չափով ստացված խաղարկային կտրոններից մի մասը 1 կտրոն – 50,000 ՀՀ դրամ հաշվարկով

4.  Խաղարկային կտրոնի կամ ՀԴՄ կտրոնի կորուստի դեպքում, գնորդը չի մասնակցում խաղարկությանը և համապատասխան հայտարարության դեպքում փաստաթղթավորվում է կորցված կտրոնների համարները, խաղարկությունից դուրս մնալու նպատակով

 

Ուշադրություն՝ ԲԱՐՍԻՍ ՍՊԸ-ի աշխատակիցները չեն կարող հանդիսանալ խաղարկության մասնակից։ 

 

Ի սրտե մաղթում ենք Ձեզ հաջողություն և շնորհակալություն ենք հայտնում Ձեր «Նոր Տուն» խանութներից գնումներ կատարելու համար։

 

 

Վերադառնալ