7 ակցիա միաժամանակ

7 ակցիա միաժամանակ

Տարվա 7 լավագույն ակցիաները միաժամանակ Նոր տուն խանութների ցանցում: Ամանորյա տոներին ընդառաջ, ընդամենը 20 օր, Նոր Տուն խանութների ցանցում մեկնարկել է մեծ վաճառք` տարվա 7 լավագույն ակցիաները միաժամանակ: Շտապե՛ք օգտվել առաջարկից, եթե նույնիսկ վերանորոգումը նախատեսել եք հաջորդ տարի: Ակցիան չի գործում <<Հատուկ գին>> ապրանքների դեպքում: 1. 55% զեղչ իսպանական սալիկների յուրաքանչյուր 2-րդ քմ-ի համար 2. 55% զեղչ եվրոպական լամինատե հատակների յուրաքանչյուր 2-րդ քմ-ի համար, ինչպես նաև չինական նշված տեսականու համար 3. Դուռ՝ 16.900 դրամով: Գինը ներառում է նաև շրջանակն ու շրջանակալը: 4.Շահավետ է միասին ակցիա՝ գնեք ցանկացած զուգարանակոնք ստացեք 25% զեղչ, ձեռք բերեք նաև լվացարան արդեն 30% զեղչով, իսկ եթե զուգարանակոնքի և լվացարանի հետ ձեռք բերեք նաև հիդրոմերսող լոգախցիկ կամ վաննա կարող եք գնել աննախադեպ 35% զեղչով: 5. 60% զեղչ պաստառների յուրաքանչյուր 2-րդ հատի համար 6. 30% զեղչ կաթսաների համար՝ ջեռուցման համակարգ գնելու դեպքում 7. P. Mito Red-55 և P. Mito Red-60 լվացարաններից ցանկացածը գնելով P. MITO BEST զուգարանակոնքի հետ՝ կվճարեք ընդամենը 49.900 դրամ: Ակցիան գործում է մինչև դեկտեմբերի 6-ը: Նոր Տուն՝ ջերմություն ձեր ընտաիքում:
.

23.12.2011 -Ամանորյա անակնկալ մանկատանը

<<ՆՈՐ ՏՈՒՆ>> շինանայութի խանութների ցանցը և Squirrel ընկերությունը՝ շարունակելով իրենց բարեգործական ակցիան, կրկին այցելեցին Գյումրիի Ֆ. Նանսենի անվան մանկատուն: 2010 թվականին այս մանկատունը ջեռուցելուց հետո բարերարները մշտապես կապի մեջ էին մանկատան սաների և աշխատակազմի հետ:

ավելին...

.
.

ՈՒՂԻՂ ԿԱՊ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ



ԹԵԺ ԳԻԾ
(+374 55) 999 555




Էլ. փոստ:
 reception@barsis.am

 



ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԱՐևՈՐ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ:

.
.
.

Պատմություն

   Ավելի քան 15 տարի է ինչ <<Բարսիս>> ընկերությունը ներկայանում է շինարարական նյութերի շուկայում և արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել շնորհիվ առաջարկվող ապրանքների բարձր որակի և միաժամանակ գնային ճկուն համակարգի:

   Ընկերությունը հիմնադրվել է 1998թ-ին՝ որպես <<Բարս>>, այնուհետև՝ 2005թ.-ին, վերանվանվել է <<Բարսիս>>:  1998 թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի  շնորհիվ այժմ <<Բարսիս>> ընկերության  խանութների քանակը հասել է  29-ի, իսկ աշխատկազմը բաղկացած է 546 հոգուց: 2012թ.-ին խոշոր հարկատուների ցուցակում <<Բարսիս>> ՍՊԸ-ն զբաղեցնում է 24-րդ տեղը:

   Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` <<Բարսիս>>-ը համագործակցում է ավելի քան 500 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում և Լեռնային Ղարաբաղում: Բացի այդ, <<Բարսիս>> ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքներն  ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը:

  Հաշվի առնելով շուկայում առկա պահանջարկը՝ ընկերությունը 2009 թ.-ին ստաձնեց մետաղապլաստե և պոլիպրոպիլենային խողովակների արտադրության գործընթացը՝ KALDO ապրանքանիշի ներքո: 2009թ. սեպտեմբերից շահագործման հանձնվեց երկու հոսքագիծ, որոնց վրա արտադրվում են տաք և սառը ջրի համար նախատեսված խողովակներ՝16-63 մմ արտաքին տրամագծով: Հաշվի առնելով ժամանակի պահանջները  և հաճախորդների բարձր գնահատականը՝ 2012թ. փետրվարից ավելացել է նաև երրորդ հոսքագիծը:

KALDO ապրանքանիշը 2010 թ-ի հունիսի 23-ին արժանացել է որակի կառավարման  համակարգի    ISO 9001:2008  միջազգային ստանդարտին:

Արդեն 2012թ. KALDO ապրանքանիշը կայուն դիրք է գրավում շուկայում, ինչի մասին վկայում են նույն թվականին Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցած ցուցահանդեսները, որտեղ ավելի մեծացավ հետաքրքրությունը  այդ ապրանքանիշի նկատմամբ:

<<Նոր Տունը>> լրջորեն է մոտենում առաջարկվող ապրանքների ընտրությանը և աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ:

 <<Նոր Տունը>> հանդիսանում է FONDITAL,SQUIRREL,COTTO, APE,Cifre,STN, APPOLLO, DYO, Visage, New Style, Keramin, Cersanit, Palitra, P+S, EPI, Classen   և մի շարք այլ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում:

   Ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը ապրանքատեսականու որակն է, որը համապատասխանում է հայկական և եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով:

Ընկերության հիմնական նպատակներն են

    * շուկայի համալրումը որակյալ և մրցունակ արտադրանքով,
    * մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը և դրանց՝ համաշխարհային ստանդարտներին հասցնելու ձգտումը,
    * սպասարկման կենտրոնի կողմից համակարգերի պրոֆեսիոնալ նախագծման, մոնտաժման և սպասարկման ապահովումը: