Ցանկանու՞մ եք ջեռուցել ձեր բնակարանը:

Ցանկանու՞մ եք ջեռուցել ձեր բնակարանը:

Ամենաջերմ առաջարկը Նոր Տուն խանութների ցանցից… Ձեռք բերեք ջեռուցման համակարգ ձեր բնակարանի համար Fondital իտալական գազի կաթսայով և ստացեք, ուշադրություն, 70% զեղչ Fondital մարտկոցների համար: Ակցիան գործում է միայն բնակարանների համար և չի գործում այլ ակցիաների հետ զուգահեռ: Նոր Տուն ջերմություն ձեր ընտանիքում: Իտալական ջերմություն:
.

23.12.2011 -Ամանորյա անակնկալ մանկատանը

<<ՆՈՐ ՏՈՒՆ>> շինանայութի խանութների ցանցը և Squirrel ընկերությունը՝ շարունակելով իրենց բարեգործական ակցիան, կրկին այցելեցին Գյումրիի Ֆ. Նանսենի անվան մանկատուն: 2010 թվականին այս մանկատունը ջեռուցելուց հետո բարերարները մշտապես կապի մեջ էին մանկատան սաների և աշխատակազմի հետ:

ավելին...

.
.

ՈՒՂԻՂ ԿԱՊ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ



ԹԵԺ ԳԻԾ
(+374 55) 999 555




Էլ. փոստ:
 reception@barsis.am

 



ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԱՐևՈՐ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ:

.
.
.
Parketex (427 - 9001)

Parketex (427 - 9001)


Մանրահատակի միատարր փայլուն լաք


Նկարագրություն: Մանրահատակի միատարր սոլվենտային լաք` ուրետանային- ալկիդային խեժի հիմքի վրա: Հեշտ կիրառվող:

Կիրառման ասպարեզները: Կիրառվում է մանրահատակի, կերամիկական երեսպատման սալիկների, խճանկարային մակերևույթների վրա, ֆիզիկական և քիմիական ազդեցություններից պահպանելու համար:

Մակերեսի նախապատրաստում: Մակերևույթը պետք է լինի չոր և մաքուր: Կիրառումից առաջ մանրահատակը մաքրել լաքից կամ պարաֆինից` շուշաթղթի օգնությամբ, իսկ կաֆելային մակերեսները ամբողջությամբ մաքրել պարաֆինային շերտից:

Կիրառման ձևը: Քսել 2 – 3 շերտով 5 – 6 ժամ ինտերվալով: Առաջին շերտի համար լուծել 10 – 15 % լուծիչով: Մակերեսի և շրջապատող միջավայրի ջերմաստիճանը +10 - +30 օC:

Չորանալու տևողությունը (25օC): Մակերևութային չորացում 3 - 4 ժամ , ամբողջական 24 ժամ:

Ծածկողունակությունը: Մոտավորապես 17 - 18 քմ/լ մեկ շերտով:

Բոցավառման ջերմաստիճանը: 38օC

Պահպանման ժամկետը: 5 տարի չբացված տարայի դեպքում, ցրտից և արևի ճառագայթներից հեռու վայրում:
« Վերադառնալ