ՈՒՂԻՂ ԿԱՊ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ
ԹԵԺ ԳԻԾ (+374 55) 999 555
Էլ. փոստ: reception@barsis.am
ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԱՐևՈՐ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ:
Կիրառման ոլորտ
Նախատեսված է ներքին, համապատասխան կերպով նախապատրաստված նոր հանքային մակերևույթների համար, ինչպիսիք են՝ անհարթ ծեփամածիկը, բետոնը, ցեմենտե սալիկները, գիպսաստվրաթուղթը, նախապես ներկված մակերևույթները:
Մակերեսի նախապատրաստումըՆերկման ենթակա մակերևույթները պետք է մանրակրկիտ մաքրվեն փոշուց, կեղտից և յուղից, ինչպես նաև հին ներկի առաջացած շերտերից: Անհրաժեշտության դեպքում լցնել ճաքերը և հարթեցնել մակերևույթը վերջնական AKRILIK MACUN ծեփամածիկով:
Հին ներկված մակերեսները, ինչպես նաև այլ մակերեսները, որոնց գույնը պետք է փոխվի, պետք է մշակել ACRYLIC PRIMER 1*7կամ UNI PRIMER նախաներկով:
Օգտագործելուց առաջ ներկը պետք է մանրակրկիտ խառնել:
Ներկը քսելուց առաջ բացել ACRYLIC LATEX մաքուր ջրով առավելագույնը 10-15% հարաբերակցությամբ ծավալի նկատմամաբ և քսել 2 շերտ վալիկով, վրձինով կամ փչման մեթոդով: Յուրաքանչյուր շերտի չորանալու ժամանակահատվածը՝ 6 ժամ:
Օգտագործման ժամանակ և հետագա 24 ժամերի ընթացքում ներկվող մակերեսի, ինչպես նաև օդի ջերմաստիճանը, չպետք է լինի +5C-ից ցածր:
Գործիքը մաքրվում է ջրով ներկը քսելուց անմիջապես հետո:
Մակերեսի երանգային տարբերություններից խուսափելու նպատակով պետք է օգտագործել նույն խմբաքանակի ապրանք: Արտադրության տարբեր խմբաքանակների օգտագործման դեպքում խորհուրդ է տրվում խառնել դրանք մեծ տարայի մեջ:
Ծածկողականություն
Մակերեսի որակից և քսելու տեխնիկայից կախված՝ 6-8մ2/կգ յուրաքանչյուր շերտին
Պահպանում
Փակ տարայի մեջ սենյակային ջերմաստիճանի պայմաններում 2 տարի