55% զեղչ Նոր Տուն խանութների ցանցում

55% զեղչ Նոր Տուն խանութների ցանցում

55% զեղչ Նոր Տուն խանութների ցանցում իսպանական սալիկների յուրաքանչյուր երկրորդ քառակուսի մետրի համար: Շտապե՛ք: Ակցիան գործում է մինչև ապրիլի 25-ը: Նոր Տուն ջերմություն ձեր ընտանիքում:
.

23.12.2011 -Ամանորյա անակնկալ մանկատանը

<<ՆՈՐ ՏՈՒՆ>> շինանայութի խանութների ցանցը և Squirrel ընկերությունը՝ շարունակելով իրենց բարեգործական ակցիան, կրկին այցելեցին Գյումրիի Ֆ. Նանսենի անվան մանկատուն: 2010 թվականին այս մանկատունը ջեռուցելուց հետո բարերարները մշտապես կապի մեջ էին մանկատան սաների և աշխատակազմի հետ:

ավելին...

.
.

ՈՒՂԻՂ ԿԱՊ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ



ԹԵԺ ԳԻԾ
(+374 55) 999 555




Էլ. փոստ:
 reception@barsis.am

 



ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ ԿԱՐևՈՐ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ:

.
.
.
Fiore-Pro fasad

Fiore-Pro fasad


Լատեքսային ներկ


Նկարագրություն: Վերջնական ներկման համար նախատեսված ֆասադային ներկ՝ ակրիլային սոպոլիմերների հիմքի վրա
Կիրառման ոլորտ: Նախատեսված է  օգտագործել համապատասխան նախաներկի հետ՝ հարթեցված, բետոնային, ասբեստացեմենտային մակերևույթների, ցեմենտային սալիկների և նախկինում ներկված մակերեսների համար
Առանձնահատկությունները:Կայուն է լվացման, սոդաների ազդեցության և ուլտրամանուշակագույն  ճառագայթների նկատմամբ, ինչպես նաև հեշտ է լվացվում,
Բարձր գոլորշիաթափանցության շնորհիվ ապահովում է պատերի շնչողականությունը, 
Ունի բարձր ծածկողականություն,
Չունի հոտ, անվտանգ է մարդու և շրջակա միջավայրի համար,
Կայուն է մթնոլորտային ազդեցությունների նկատմամբ:
Շահագործման ցուցումներ: Ներկման ենթակա մակերևույթները պետք է մանրակրկիտ մաքրվեն փոշուց, կեղտից և յուղից, ինչպես նաև հին ներկի առաջացրած շերտերից: Անհրաժեշտության դեպքում լցնել ճաքերը և հարթեցնել մակերևույթը ծեփամածիկով:
Հին ներկված մակերեսները, ինչպես նաև այն մակերեսները, որոնց գույնը պետք է փոխվի, անհրաժեշտ է մշակել ACRYLIC PRIMER 1*7  կամ UNIPRIMER նախաներկով:
Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ներկը մանրակրկիտ խառնել:
Ներկը քսելուց առաջ այն բացել մաքուր ջրով՝ առավելագույնը 15-20% հարաբերակցությամբ ծավալի նկատմամբ և քսել 2 շերտ վալիկով, վրձինով կամ փչման մեթոդով: Յուրաքանչյուր շերտի չորանալու ժամանակահատվածը՝ 6 ժամ:
Ներկը խորհուրդ չի տրվում կիրառել չափազանց բարձր ջերմաստիճանի, քամու կամ արևի ուղիղ ճառագայթների առկայության պայմաններում
Օգտագործման ժամանակ և հետագա 24 ժամերի ընթացքում ներկվող մակերեսի, ինչպես նաև օդի ջերմաստիճանը չպետք է լինի +5C-ից ցածր:
Ներկը քսելուց անմիջապես հետո գործիք մաքրվում է ջրով:
Ներկված մակերեսի երանգային տարբերություններից խուսափելու համար՝ անհրաժեշտ է օգտագործել նույն խմբաքանակի ապրանք: Արտադրոթյան տարբեր խմբաքանակների օգտագործման դեպքում խորհուրդ է տրվում խառնել դրանք մեծ տարայի մեջ:
Ծածկողականություն: Մակերեսի որակից և քսելու տեխնիկայից կախված՝
11-13 մ /լ յուրաքանչյուր  շերտին:
Պահպանում: Փակ տարայի մեջ սենյակային ջերմաստիճանի պայմաններում 2 տարի:
Նախազգուշացում: S2, S13, S24/25, S46
« Վերադառնալ