Fiore Premium Latex
REF 32141.32139.32140
Fiore
As low as 0 դր.
  • ՄԱՆՐԱՄԱՍՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

    Լվացվող լատեքսային ջրաէմուլսային ներկ ներքին մակերեսների համար։

    Նախատեսված է ներքին, համապատասխան կերպով նախապատրաստած նոր հանքային մակերևույթների համար, ինչպիսիք են՝ անհարթ ծեփամածիկը, բետոնը, ցեմենտե սալիկները, գիպսաստվարաթուղթը, նախապես ներկված մակերևույթները։

    Ներկման ենթակա մակերևույթները պետք է մանրակրկիտ մաքրվեն փոշուց, կեղտից և յուղից, ինչպես նաև հին ներկի առաջացած շերտերից։ Անհրաժեշտության դեպքում լցնել ճաքերը և հարթացնել մակերևույթը վերջնական ծեփամածիկով։

    Ներկը քսելուց առաջ բացել մաքուր ջրով առավելագույնը 10-15% հարաբերակցությամբ ծավալի նկատմամբ և քսել 2 շերտ վալիկով, վրձնով կամ փչման մեթոդով։ Օգտագործման ժամանակ և հետագա 24 ժամերի ընթացքում ներկվող մակերեսի, ինպես նաև օդի ջերմաստիճանը, չպետք է լինի +5°С-ից ցածր։

    Յուրաքանչյուն շերտի չորանալու ժամանակահատվածը՝  6 ժամ։

    Ծածկողականությունը, մակերեսի որակից և քսելու տեխնիկայից կախված, 8-9մ²/կգ յուրաքանչյուր շերտին։

    Պահպանման ժամկետը, փակ տարայի մեջ սենյակային ջերմաստիճանի պայմաններում, 2 տարի։

  • ՏԵԽ ԲՆՈՒԹԱԳԻՐ
    Ծածկողականություն` 8-9 մ²/կգ
    Չորացման տևողություն` ( 25ºC ) 6 ժամ
    Գույն` Սպիտակ
    Բրենդ` Fiore